Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» առկայությունը:
«Դժվար է խոսել վերջնական քաղաքական կարգավորման մասին: Մենք ուզում ենք Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր», - հայտարարել է Ալիեւը` նշելով, թե երկու երկրները պետք է ճանանչեն միմյանց տարածքային ամբողջականությունը ու իրականացնեն սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա: Այս մասին Ալիեւը խոսել է CNN Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա հայտարարել է, թե Հայաստանը շատ կփոշմանի, եթե չստորագրի պայմանագիրը:
«Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ դա սխալ է: Նրանք կարող են փոշմանել դրա համար: Թող բացահայտ ասեն, որ չեն ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը ու դրանից հետո մենք կհստակեցնենք մեր քաղաքականությունը:
«Եթե Հայաստանը ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, ապա այդ դեպքում տարածաշրջանում կհաստատվի երկարաժամկետ խաղաղություն: Սեղանի վրա կա կոնկրետ առաջարկ: Զանգեզուրի միջանցքը, հաղորդակցության ուղիների վերաբացում եւ այլն: Սա համապատասխանում է մեր շահերին, նաեւ Հայաստանի շահերին», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը ու նշել, թե, իբր, Զանգեզուրի միջանցքը շահավետ է Հայաստանի տնտեսական տեսանկյունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը