12 08 2021

Անընդհատ կառավարական ամառանոցը զինվորին տալուց խոսելը համարում եմ ամբոխահաճություն. Իշխանական պատգամավոր



Այդ ո՞ր օրենքով, որ իրավական ակտով, որ վարչապետը  հանրային միջոցների ծախսելը պարգևատրման անվան տակ գաղտնի որոշումով պիտի սղացնի. Արծվիկ Մինասյան

«Իհարկե պարգևտարումները վատ երևույթ չեն , բայց այն դեպքում, երբ դրանք հիմնաված են օրենքի և չափորոշիշներով արտադրանքի արդյունավետության վրա»,-ԱԺ-ում պարգևավճարների մասին այսպիսի հարց հնչեցրեց Հայստան խմբակցությունից Արծվիկ Մինասյանը՝ այն հասցեագրելով  Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահացու իծխանական պատգամավոր  Հերիքնազ Տիգրանյանին:

«Արդյո՞ք տիկին Տիգարնյան, Դուք համարում եք, որ պարգևատրումների այն սխեման , որը կիառվել է ԱԺ-ում և կռավարությունում, իրականում հինմնած է եղել այդ սկզբունքների վրա և վկայակոչե՞ք , խնդրում եմ,  այդ ո՞ր օրենքով, որ իրավական ակտով է սահամնված ձեր պարգևավճարների բախումը, և արդյո՞ք գործադիրի ղեկավարը հանրային միջոցների վատնումը պարգևատրման անվան տակ գաղտնի որոշումով պիտի կատարի»:  Այս հարցադրեմներին կոռուպցիայի դեմ պայքարի երբեմնի առաջամարտիկ ներկայիս իծխանական պատգամավորը պատասխան չուներ

Երկրորդ հարցին՝ Կառավարական առանձնատները զինվորական վերականգնողական կենտրոն դարձնելու ընդիմադիրների գաղափարին Հերիքնազ Տիգրանյանի հնչած տեսակետը հետևյալն է.

«Անընդհատ կառավարական ամառանոցից խոսելը ես համարում եմ ամբոխահաճություն: Ինձ թվում է մինչև կառավական ամառանոցին հասնելը՝ հաստատ կգտնվեն շատ այլ գույքեր, որոնք կարող են արդյունավետորեն ծառայել այդ նպատակին:

Ամբոխահաճությունը Ձեզ ու ձեր թիմակիցներինէ հատուկ, մենք խոսում էինք  պետական սեփականության մասին, կառավարևական դաչաները պետգույք են»,-կոշտ հակադարձեց Արծվիկ Մինասյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ