12 08 2021

Ընտրություններից հետո կոնկրետ դատավորներ են քննում կալանքի միջնորդությունները. Արամ Վարդևանյան



Ընտրություններից հետո մենք տեսանք, թե ինչ կատարվեց Սյունիքի համայնքապետերի նկատմամբ, մենք տեսնում ենք, թե հատկապես որ դատավորներին են մակագրվում այդ գործերը, խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը կալանքի գերակայությանը քրեական գործերով: Այս մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հարց ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին, որը առաջադրվել է մարդու իրավունքերի պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

«Հետհեղափոխական Հայաստանում կալանքը ընկալվում է որպես պատժամիջոց, իսկ ձեռքով գործերի մակագրությունը ես համարում եմ ժողովրդավարությունից նահանջ»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ