12 08 2021

Չգիտեմ, թե սենյակների մոտ ինչ թաքուն բաներ են տեղի ունենում, որ լրագրողներին չեն թույլատրում այդտեղ. Թագուհի Թովմասյան



Մենք տարիներ շարունակ լուսաբանել ենք Ազգային ժողովի աշխատանքները որպես լրագրողներ և երբեք նման միջոցառումներ և խոչընդոտներ չեն առաջացել ԶԼՄ-երի համար, ի՞նչ եք պատրաստվում անել այս առումով ընդտրվելու դեպքում: Այս մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարց ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին, որը առաջադրվել է մարդու իրավունքերի պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Իր խոսքում Թագուհի Թովմասյանն անթույլատրելի համարեց այն սահմանափակումները, որոնք առաջացել են լրագրողների համար և հայտնեց, որ հետևողական է լինելու այս հարցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ