10 08 2021

Անդրանիկ Քոչարյանը կենցաղային է, այդպիսին էին նաև իր առաջադրմանն հետևած քննարկումները. Սեյրան Օհանյան



Երկու շաբաթ է մեկնարկել է ԱԺ նստաշրջանը և ես ցավով եմ արձանագրում, որ երկու շաբաթ ԱԺ ղեկավար կազմի ընտրությունն ընթանում է ՝ մերերկու գործընկերոջ մեկուսացված լինելու պայմաններում, նրանք կալանավորված են և հարկադրաբար զրկված են ընտրելու իրենց իրավունքից և չկարողացնա իրենց անձեռնմխելիության օրինական շահերը պաշտպանել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցությն ղեկավար Սեյրան Օհանյանը:

 Անդրադառնալով «Հայաստան» դաշինքից Տնտեսական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանի վերաբերյալ քնարկումներին՝ Սեյրան Օհանյանը նկատեց, որ Վահե Հակոբյանի թեկնածության վերաբերյալ բոլոր խմբակցությումերից հնչած տեսակետներն ու մտահոգությունններն ավելի կառուցողական ու մասնագիտական էին՝ քան Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահացու Անդրանիկ Քոչարյանի պարագայում:

«Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում Անդրանիկ Քոչարյանի վերահաստատվելու  վերաբերյալ քննարկումներն ինչ որ պահից վերածվեցին կենցաղային մակարդակի, որովհետև ինքն էությամբ այդպիսին է և այդպես էր արձագանքում ընդդիմադիրներից հնչած բոլոր հարցադրումներին՝ ընդհատելով, միջամտելով հաճախ հեգնանքով արձագանքելով»,-ասաց Սեյրան Օհանյանը հիշատակելով հատկապես իր հարցադրչմանն ուղղված Քոչարյանի պատասխանը, երբ ասել էր որ հետպատերազմյան վիճակում սահմանին ուժերի վերաբաշխման ուղղությամբ քննարկումներով արտագնա նիստեր կանցկացնենք մոնումենտում, Վահանգնի թաղամասում և այլն:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ Վահե հակոբյանն արդյունավետ կաշխատի հանձնաժողովում «Մեր տնտեսությունն հիմնված է մասնավոր սեփականության ազատ մրցակցային շուկայի և պետության կողմից վարվող տնտեսական քաղաքականություն հենքերի վրա, մեր քաղաքականությունն այս ուղղությամբ է առաջնորդվում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ