Այն իշխանությունը, ով շրջափակել է ՀՀ Սահմանադրական դատարանը, այն Ազգային ժողովը, որի պատգամավորներն իր կուսակցության ղեկավարի հրահանգով կազմակերպել են դատարանների շրջափակումը, այդ իշխանությունը և այդ քաղաքական մեծամասնությունը իրավունք չունի խոսելու արդարադատության համակարգից և արդարադատության համակարգում բարեփոխումներ իրականացնելուց: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Հայտարարեցիք վեթթինգ, ասացիք արդարադատության համակարգից հեռացնում ենք կոռումպացված դատավորներին, բայց պարզվեց վերադարձնում եք կոռումպացված դատավորներին, նույնիսկ նրանց, որոնց ձեր ասած՝ կոռումպացված նախկին իշխանությունը հեռացրել էր դատական համակարգից: Խոսում եք օրենքի դիկտատուրայից. սիրելի հայրենակիցներ, դա բլեֆ է: Եթե խոսքը օրենքի և իրավունքի գերակայության մասին է և օրենքի իրավահավասարության մասին է, դա շատ լավ է, բայց դուք դրա հետ որևէ կապ և առնչություն չունեք, ձեր բոլոր բարեփոխումների մեկնարկը սկսվում է մեկ կետից՝ ամրապնդել ձեր իշխանությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը