Անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը պետք է պատերազմից առաջ զինվորականների հետ խոսեր և հասկանար, թե ինչպիսին էր ռազմական բալանսը, պետք է հոկտեմբերի 19-ից հետո ճշտեր, թե ինչու քաղաքական ղեկավարությունը չդադարեցրեց պատերազմը: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Եկեք դադարեցնենք բանակին ուղղված բոլոր մեղադրանքները, դա այն նույն բանակն է, որ հաղթել է առաջին Արցախյան պատերազմը, էն նույն բանակը, որ այնպես է հետ շպրտել թշնամուն 2016-ին, որ հրադադար աղերսեն, այն բանակն է, որ 44 օր շարունակ պայքարում էր Թուրքիայի և Ադրբեջանի բանակի և հզորագույն զինտեխնիկայի դեմ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը