09 08 2021

2018-ին ռադիոտուն գնացողների վրա չպետք է կրակեին, քանի որ հայտնի քաղաքական ուժեր էին. Անդրանիկ Քոչարյան



«Այնպես է ստացվել, որ դուք հիմա համարվում եք նոր քաղաքական գործիչ, ես նախկին, բայց որպես ավելի շատ փորձ ունեցող մարդ, կբացատրե՞ք ինձ, կօգնե՞ք հասկանալ՝ ինչպե՞ս է ստացվում, որ ինքնիշխանություն բառն ամենաշատն օգտագործած քաղաքական թիմը Հայաստանն ամենաշատը և երևի ամեն օր զիջում է իր ինքնիշխանությունից, ինչպե՞ս է այս պարադոքսը ստացվում»,- Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որը ըստ էության, իշխանական պատգամավորի կողմից անպատասխան մնաց:

Ինչ վերաբերում է իշխանական թիմի կողմից 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրությանը  այն պարագայում, երբ պատերազմը հենց այս իշխանության օրոք է եղել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Քննիչ հանձնաժողովը մենք միասին ենք ձևավորելու, որ ձևաչափով կգնանք, դա էլ ենք միասին որոշելու: Կանոնակարգ օրենքը տալիս է որոշակի ձևաչափ, բայց այդ ձևաչափի մեջ նույնիսկ ընդդիմության մասնակցությունը լինելու է ծանրակշիռ»:

Ամբողջականը՝ տեսանյութով:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ