Հայաստան դաշինքից պատգամավոր Արթուր Խաչատրյանը Վլադիմիր Վարդանյանին հիշեցրեց Հայոց Ցեղասպանության հետևանքների վերացման համար ստեղծված հանձնաժողովի մասին, որը դադարել է 2018 հեղափոխությունից հետո:
«12013 թ-իցՀայ իրավաբանների հրավիրած 1-ին խորհրդաժողովից հետո ստեղծվեց Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման աշխատանքային խումբը, որը նախագահում էիք Դուք, 2018-ից հետո այդ աշխատանքային խումբը չի գործում փաստորեն, որը Դուք պիտի համակարգեիք:
Դու՞ք եք շատ ծանաբեռնված, թե՞ պետական քաղաքականություն է փոխվել, տեղյակ չենք»,-հարցով Պետաիրավական հարցերի հանձնաժողովը նախագահելու համար առաջադրված թեկնածու Վլադիմիր Վարդանյանին:
«Ոչ իմ ծանրաբեռնվածության խնդիրն է, ոչ էլ պետական քաղաքականությունն է խնդիր առաջացրել, սկզբում դադարը պայմանավորված էր Կովիդով, ապա դա պայմանովրված է պատերազմով, որն անկեղծ ասած ակցենտների հարցում որոշակի բաներ փոխեց»,-Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա իրավական հետևանքների հարցում իմ տեսակետը շարունակում է մնալ նույնը , բայց կապն է խնդիրը եղել:
Այսօր առավել քան երբևէ այդ կառույցների անհրաժեշտությունը կա, բայց այդ բլոկում մեր աշխատանքն համակարգված կազմակերպելու համար անհրաժեշտ է առնվազն ներպետական կոնսեսուս, ես ներսում թշնամիներ չունեմ, բայց մեզ համագործակցություն է պետք»,-եզրափակեց Վլադիմիր Վարդանյանը՝ ակնարկն ուղղելով ՀՅԴ-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը