«2018 թվականի հոկտեմբերի 2-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը ինքը իր աջակիցներին կոչ արեց շրջափակել Ազգային Ժողովը և ներխուժեցին ԱԺ, այս շենք, և ոստիկանները ոչ մեկ մատը մատին չի տվել։ Դա գործադիր իշխանության բռնություն էր օրենսդիր իշխանության նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը 18 թվականին հոկտեմբերին սահմանադրական հեղաշրջում է արել, և 2019 թվականին, երբ գործադիր իշխանությունը իր աջակիցներին կոչ արեց շրջապատել դատարանները։ 1 տարվա ընթացքում 2018 թվականի աշունից մինչև 2019 թվականի գարուն Նիկոլ Փաշինյանը 2 անգամ սահմանադրական կարգ է տապալել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը թղ դրա համար նախևառաջ պատասխան տա»,- ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը