«Կառավարության որոշումը, որն ընդունվել էր ռազմական դրությունից բխող, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման առարկա դարձե՞լ է, թե՞ ոչ, հաշվի առնելով այն ակնհայտ հակասահմանադրական կարգավորումները, որոնք կային հատկապես խոսքի ազատության սահմանափակման մասով, որը վստահ եմ հետագայում տեղյակ եք՝ Սադմանադրական դատարանն էլ հակասահմանադրական էր ճանաչել»,- Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանին հարցերի ուղղելու ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Պատգամավորի հարցին ի պատասխան Վարդանյանը նշեց. «Ռազմական դրության վերաբերյալ որոշումը ներկայացվում է կառավարության կոմղից, այդպիսին են սահամանդրական կարգավորումները, և ԱԺ-ն կարող է այլընտրանքային որոշմամբ վերացնել դա, այսինքն այդ հատուկ նիստը զուտ փաստաթուղթ է այդ ռեժիմը լեգիտիմացնելու նպատակով»:
Այլ հարցերի վերաբերյալ հարց ու պատասխանը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը