Շատ դժվար է կարծիք հայտնել Հակոբ Արշակյանի ելույթի մասին, քանի որ գրեթե բոլոր հարցերին տալիս էր խուսափոխական պատասխաններ: Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Նա, մասնավորապես ասաց.
«Ձեր ելույթում Դուք ասացիք, որ միջազգային կառույցներից լսել եք միայն դրական փաստեր հատկապես ժողովրդավարության վիճակի բարելավվման առումով, բայց ուզում եմ ասել, որ միայն գովեստներն եք առանձնացրել, կամ էլ լավ չեք ուսումնասիրել: Միջազգային կառույցները արձանագրել են, որ հենց ժողովրդավարության մասով ՀՀ-ում հետընթաց է գրանցվել պատերազմից հետո ընդդիմադիրներին ճնշելու մասով, լրագրողների գործունեությունը սահմանափակելու մասով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը