Ազգային ժողովի ամբիոնից «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուի Թովմասյանը հարց բարձրացրեց Ազգային ժողովի խստացված անվտանգությունից։
«Մենք երկու օր է բախվում ենք զինված մարդկանց այստեղ, ովքեր իրականացնում են Աժ անվտանգությունը, իհարկե շատ լավ է, որ Ազգային ժողովի անվտանգությունը պահպանվում է, բայց լավ կլինի, որ այդ անվտանգությունը պահպանվի մեր երկրի դարպասների մոտ և այնպես չլիներ, որ մայիսի 12-ին ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները կարողնան սուլելով մտնել Գեղարքունիք և Սյունիք և մտան ու դուրս չեն գալիս, այ անվտանգությունը պետք էր պահպանել այնտեղ»,- նշեց Թովմասյանը։
Նա նշեց, որ իր համար անհասկանալի է ԱԺ խստացված անվտանգությունը։
Թագուհի Թովմասյանը նաև բարձրացրեց հարց, որ եթե դահլիճ մուտք գործելիս պատգամավորներին ստուգում են, ապա անհրաժեշտություն կա, որ կին անվտագության աշխատակիցները ստուգեն կին պատգամավորներին, եթե դա չեք կարողնում ապահովել, ապա ես թուլ չեմ տա որևէ մեկն ինձ մոտենա։ Ես արգելում եմ ԱԺ կին պատգամավորներին մոտենան տղամարդիկ և փորձեն զննել, սա անըդունելի է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը