02 08 2021

Կազմակերպչական բնույթի ապահովման խնդիր ունենք․ հրավիրեք գլխավոր դատախազին․ Վարդևանյանը՝ Հասանովին



Պարոն Հասանով, նշեցիք, որ սա իրավական հարց է, որ մեր երկու գործընկերները ներկայացուցչական մանդատով  օժտված լինելով Սահմանադրության  94-րդ  հոդվածի լույսի ներքո, այստեղ չեն։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Իրավական հարց եք դիտարկում, տեղեկացնեմ, որ ես մոտ հինգ օր առաջ դիմել էի Գլխավոր դատախազին՝ պարզ բացատրելով  96-րդ հոդվածը սահամանդրությամբ, ուղղակի խափանման միջոցի հարցը, մինչ օրս Գլխավոր դատախազից պատասխան չեմ ստացել։ Ձեր ասած իրավական կառույցների ներկայացուցիչները մինչև օրս պատասխան չեն կարողանում տալ, դրա համար քանի որ կազմակերպչական բնույթի ապահովման խնդիր ունենք, Դուք որպես նախագահող օժտված եք բոլոր լիազորություններով ինչ ԱԺ նախագահը,  խնդրում եմ  Ձեզ հրավիրել Գլխավոր դատախազին թող  ինքն էլ պարզաբանի»,- ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ