02 08 2021

Մտքում երևի ասում եք՝ անիծվի այն օրը, երբ ես նստեցի այս փոշեծծիչի ղեկին․ Թևանյանը՝ Հասանովին



«Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը նիստը նախագահող Կնյազ Հասանովին առաջարկեց լսել ոչ թե ԱԺ-ում նստածներին, այլ՝ հետևել ԱԺ կանոնակարգ օրենքին։

«Ես ձեզ հասկանում եմ, Դուք ասում եք՝ ժողովուրդ ջան, հանգամանքերի բերումով ավելի շուտ եմ ծնվել, վարում եմ նիստը, եկեք շուշուտ անենք, գնանք տներով։ Մտքում էլ երևի ասում եք, անիծվի այն օրը, երբ ես նստեցի այս փոշեծծիչի ղեկին»,-վարման կարգով իր խոսքում ասաց Թևանյանը։

Թևանյանի կարծիքով, բացակա պատգամավորների մասով տեղի է ունենում ալիևություն։

«Ալիևը պահել է մեր գերիների, ասում է՝ եկեք, բանակցենք։ Հիմա նույնը պատանդի կարգավիճակով պահվում են մեր ընկերները, ասում եք՝ եկեք նիստը անցկացնենք։ Դա հնարավոր չէ, քանի որ ԱԺ-ն համալրված չէ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ