Վարման կարգով Արմեն Ռուստամյանը նշեց, որ ոչ միայն կանոնակագն է խախտվում այլ ատառոց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ նկատեց՝ արտառոց վիճակում ենք.
«Չի եղել այսպիսի գումարում, որ սկսեն, բայց երկու պատգամավոր կալանքի տակ գտնվեն»,- նշեց «Հյաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ վարման կարգով ունեցած խոսքի ժամանակ։ Ըստ նրա , կալանավորված պատգամավորները իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին, լիարժեք իրացնել իրենց լիազորությունները։
« Եթե համարում ենք, որ ոչինչ չի եղել, այսպես կարող ենք հանգիստ անցնել օրակարգին ու անտեսել ամեն ինչ, այսպես լավ տեղ չենք հասնի։ Իրավունք չունենք կանոնակարգի կոպիտ ոտնահարումով, խախտումով գնալ առաջ։ Մեր աչքի առաջ ամենաթողություն է տեղի ունեցել, անձեռնմխելիությունը շրջանցելով, մեր երկու պատգամավորները կալանքի տակ են գտնվում։ Սա ոչ միայն ոտնձգություն է այդ պատգամավորների նկատմամբ, այլև անարգանք է ԱԺ-ի նկատմամբ»,-նշեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը