01 08 2021

Ժողովրդի սարսափած ընտրյալները. Ավետիք Իշխանյան

Ժողովրդի սարսափած ընտրյալները. Ավետիք Իշխանյան

«Ընտրություններով» ժողովրդի մանդատը ստացած քաղպայմանագրականները, այնուամենայնիվ ահուսարսափի մեջ են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«ԺՈՂՈՎՐԴԻ ՍԱՐՍԱՓԱԾ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ

«Ընտրություններով» ժողովրդի մանդատը ստացած քաղպայմանագրականները, այնուամենայնիվ ահուսարսափի մեջ են։ Այլևս միայն նրանց պաշտելի առաջնորդը չի լինի պաշտպանված, նույն «ժողովրդից»։ Ազգային ժողովը , այսուհետև կդառնա անխոցելի, անառիկ ամրոց ( չշփոթել դժգույն և դժբախտ Շուշի բերդաքաղաքի հետ), ուր հավքն իր թևով, օձն իր պորտով , չի կարող թափանցել, ի տարբերություն Հայաստանի սահմանների։

Սակայն պարզվում է, որ ՔՊ պատգամավորների վախը դրանով չի վերացել։ Նրանց խնդրանքով, կառավարությունը պայմանագիր է կնքել «Սիլ Գրուպ» կոնցեռնի հետ, պատգամավորներին օրական տակդիրներ (պամպերս) տրամադրելու համար։ Տակդիրները նախատեսված են լինելու տղամարդկանց ՝ «Ցռան Վերգո», կանանց համար՝ «Ցռան Վերգուշ» անվանումներով։ Նախատեսված է նաև ԱԺ նախագահի նոր՝ վախը չափող, մոմ թափող խորհրդականի հաստիք»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ