31 07 2021

Տևական խաղաղությունը կարող է լինել միայն բանակի շնորհիվ․ Նաիրի Հոխիկյան

Տևական խաղաղությունը կարող է լինել միայն բանակի շնորհիվ․ Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի հոխիկյանը գրում է․

Խաղաղություն' ազգային բանակ չունենալու հաշվին։ Այս հարցը ինքնին վտանգավոր է, քանի որ տևական խաղաղությունը կարող է լինել միայն բանակի շնորհիվ, իսկ եթե դու թույլ ես և անպաշտպան, ապա խաղաղության գինը մշտական զիջումներն են։ Թումանյանի "Չարի վերջը" այդ առումով լավ օրինակ է։

Ամեն դեպքում, 1 օրում իմ հարցմանը մասնակցել է 2643 մարդ, որից 2401-ը կամ 91%-ը պարտադիր է համարում բանակ ունենալը։ Դրան զուգահեռ 242 մարդ (9%) համարում է, որ հանուն խաղաղության կարելի է զոհաբերել բանակը։

Սա փոքր, բայց կարևոր հարցում է, որով մենք կարողանում ենք հանրային տրամաբանության մասին որոշակի պատկերացում կազմել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ