Երբ ես տեղեկություն ստացա, որ լրագրողների տեղաշարժը ԱԺ-ում սահմանափակվելու է, ուղարկել եմ գրություն և մինչ օրս պատասխան չունեմ. Թերևս հիմնավորումներն են փնտրում, որպեսզի տրամաբանական հիմնավորում ներկայացնեն, թե ինչն է խնդիրը, որ լրագրողները միջանցքում մոտենում են որևէ պատգամավորի և հարց տալիս: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Եթե մենք հանրային գործիչներ ենք, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորնե, ինչու ենք խուսափում լրագրողներից: Սա ինձ համար ամենաանընդունելի մոտեցումն է: Ես նաև իմ հարցաշարի մեջ գրել եմ, որ խորհրդարանի ձևավորման օրվանից ավանդույթ կա, որի դրսևորումն այն է, որ լրագրողները ազատ կարողանում են այս կառույցում շրջել և իրենց հարցերի պատասխանն տանալ պատգամավորներից, նաև կառավարության անդամներից: Սա միակ հնարավորությունն է լրագրողների համար ազատ տեղաշարժի և ազատ մեկնաբանություններ ստանալու: Ստացվում է, այսուհետ զրկված եք լինելու բացառիկ տեղեկություն ստանալու, բացառիկ կադրեր անելու հնարավորությունից»,- ասաց Թովմասյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը