29 07 2021

Պետք է կանգնել բանակի կողքին՝ միաժամանակ քաղաքականի առաջ դնելով հստակ ու աներկբա պահանջներ․ մեդիափորձագետ

Պետք է կանգնել բանակի կողքին՝ միաժամանակ քաղաքականի առաջ դնելով հստակ ու աներկբա պահանջներ․ մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․

2020թ․ պատերազմի ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չեմ օգտագործել «հաղթելու ենք» եզրույթը՝ նշելով միայն․ «պատերազմն ընթանում է փոփոխական հաջողություններով»։

Պատերազմի մասին փաստերով ՀՀ քաղաքական իշխանությանը սկսեցի քննադատել միայն պատերազմից հետո, և դա բնական է, քանի որ պատերազմի ժամանակ մենք պարտավոր ենք ներքին կայունություն և միասնություն պահպանել, որքան էլ համաձայն չլինենք բազմաթիվ հարցերում։

2021թ․ մայիսից Ադրբեջանի սանձազերծած նոր ագրեսիան ներքին բազմաթիվ քննարկումների ու փոխադարձ մեղադրանքների պատճառ է դարձել, ՀՀ իշխանությունը կրկին մեղադրում է բոլորին, բացի իրենից։

Հուլիսի վերջին մենք փաստացի նոր բախումների մեջ ենք, որի ժամանակ կրկին ինձնից չեք լսի որևէ քննադատություն ռազմական գործողությունների հետ կապված։

Եվս մեկ անգամ պնդում եմ՝ ռազմական գործողությունների ժամանակ անհրաժեշտ է ներքին միասնություն, բայց որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ ՀՀ իշխանությունը թշնամու հետ կնքի «խաղաղության» (իրականում՝ պարտության) պայմանագիր ադրբեջանական շանտաժի պայմաններում։ Պետք է կանգնել բանակի կողքին՝ միաժամանակ քաղաքականի առաջ դնելով հստակ ու աներկբա պահանջներ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ