29 07 2021

Պեսկովը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին

Պեսկովը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին

Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին, աշխատում են կողմերի հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:

 «Մենք գիտենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է։ Եվ դուք գիտեք, որ ՌԴ ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի։ Աշխատանքը շարունակվում է», - նշել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե Մոսկվան պատրա՞ստ է արդյոք պահպանության տակ վերցնել հայկական սահմանը եւ արդյոք չի վախենում Ադրբեջանի հետ հարաբերությունների սրումից:

Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ՌԴ սահմանապահների անցակետեր տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ