Յուրաքանչյուր կողմ պետք է պահի իր խոստումը «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ: Այս մասին Բաքվում հայտարարել Է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
Նրա խոսքով ՝ այդ միջանցքի բացումը կարեւոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար։
«Զանգեզուրի միջանցքի միջոցով Ադրբեջանի հիմնական մասը կկապվի Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Բացի այդ, կստեղծվի տրանսպորտային միջանցք Թուրքիայի եւ ասիական երկրների միջեւ», - հայտարարել է նա:
«Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել, և յուրաքանչյուր կողմ պետք է պահի իր խոսքը։ Միջանցքը պետք է բացվի» - ընդգծել է նա Գյանջայում կայացած խորհրդաժողովում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը