28 07 2021

Առաջիկա օրերին մեզ հետ կպայմանավորվեն, որ ինչ էլ լինի՝ մեզ պարտված չենք զգալու․ Գոհար Սրապիոնյան

Առաջիկա օրերին մեզ հետ կպայմանավորվեն, որ ինչ էլ լինի՝ մեզ պարտված չենք զգալու․ Գոհար Սրապիոնյան

Լրագրող Գոհար Սրապիոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կարևորը՝ պատերազմը, որի մասին արդեն 8 ամիս է՝ ասում էի, որ գալիս է, եկավ ճիշտ ժամանակին. ամսի 27-ին: Ու կարևորը՝ էլի դրա նախորդ օրը ԱՄՆ դեսպանությունը զգուշացրեց իր քաղաքացիներին Հայաստան չգալ:

Շարունակությո՞ւնը.

առաջիկա օրերին մեզ հետ կպայմանավորվեն, որ ինչ էլ լինի՝ մեզ պարտված չենք զգալու, ընթացքում զբաղեցնելու են պատվաստվածների թատրոնների տոմսերով, ու թատրոնը շարունակվելու է, պարզապես գաստրոլները հիմա Արցախի փոխարեն Հայաստանում են լինելու:

Մի շատ դրական կողմ է ունենալու այս պատերազմը. մեր տղաները այլևս ղարաբաղցու համար չեն զոհվելու: Ասենք՝ զոհվելու են երասխցի էն կնոջ համար, կամ՝ երրորդ համար ընտրած իրենց հորքուրի համար:

Ու էլի երրորդ համարը ընտրածներին երրորդական թեմաների վրա են կենտրոնացնելու՝ հարսանիք-մարսանիք, թատրոն-տոմս, կորոնա... հետո՝ սխալ պայմանագրով ու սխալ հոդվածով դիմելու են ՀԱՊԿ-ին, , որ մեղադրեն Պուտինին թուրքի ու ռուսի միջև Հայաստանը կիսելու մեջ ու Սերժ մերժածներով կիսվելու են մեջտեղից, որ Քոչարյանը դառնա այս դրամայի միակ մեղավորը:

Դե, ես էլ՝ նախկինս, ի՞նչ. հարցնելու եք՝ Գոգ, բա ի՞նչ ա լինելու, ես էլ՝ ինչպես միշտ՝ էրեխեք՝ 2018-ի ապրիլից հերթով պատմել եմ. առանց ամսաթիվ անգամ սխալվելու:

Իսկ մինչև մեր «ազգային զարթոնքն» ու «դեմոկրատ արժեքների համար» խորովածա-վուվուզելային «պայքարը» մենք սա էինք.

Աաաաայ էսքան նախկին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ