27 07 2021

Եթե ավագանին որոշումը ընդունի, կհրաժարվեմ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը․ Մարության

Եթե ավագանին որոշումը ընդունի, կհրաժարվեմ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ այս շաբաթ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի  քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։

 

Համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար:

Բայց օրենքը պահանջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման  համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը:

Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի, ես  կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ  որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն, 415.000 դրամ:

Ավելացած գումարը կուղղվի բարեգործության»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ