26 07 2021

Հասկացեք, ինչ-որ պահի նորանոր համաձայնություններ կկնքվեն հզորների միջև․․․և մենք կմնանք, առնվազն առանց Արցախի․ Ավետիք Իշխանյան

Հասկացեք, ինչ-որ պահի նորանոր համաձայնություններ կկնքվեն հզորների միջև․․․և մենք կմնանք, առնվազն առանց Արցախի․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է․

ԴԵ՛, ԽՈՍԵՔ, ԻՆՉՈՒ՞ ԵՔ ԼՌՈՒՄ
Մի քանի օր սպասում էի, թե Հայաստանի «առաջադեմ, ժողովրդավար» գործիչներն ինչպես պետք է բացատրեին Ջո Բայդեն- Անգելա Մերկել բանկցությունները, որոնց հիմնական մեխը, Ռուսաստանից դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազային նախագծին վերջնական հավանություն տալն էր։Արդյո՞ք, այդ համաձայնությամբ Արևմուտքը «քցեց» «ժողովրդավարական» Ուկրանիային, ինչպես կարծում և ողբում են Ուկրաինայի իշխանություններն ու «առաջադեմ» գործիչները։Նորից եմ կրկնում հարցս, ուղղված Հայաստանի «առաջադեմներին»
-Ինչու՞ եք լռում, դե խոսե՛ք։
Իրականում, այստեղ ոչ մի «քցոցի» չկա։ Ողջ համաշխարհային պատմության փորձն է ցույց տալիս, որ բոլոր պետությունները շարժվում են իրենց երկրների քաղաքական, տնտեսական, կայսերական հակում ունեցողները, նաև հեռահար աշխարհաքաղաքական շահերով։ Այն ժողովուրդները, որոնք երկար ժամանակ պետականություն չեն ունեցել, կամ զուրկ են պետական մտածողությունից, օգտագործվում են և փալասի պես դեն են նետվում հզոր խաղացողների կողմից։ Ուկրաինան, ինչպես ժամանակին Վրաստանը, վերջին տարիներին Հայաստանը, նույնպես օգտագործվեցին աշխարհաքաղաքական շահերից ելնելով։ Ինչպես Վրաստանը, Ուկրաինան, այնպես էլ Հայաստանը, իրենց տխմար, ուրիշի վրա հույս դնելով, հենվելով երրորդ ուժի վրա, կորցրեցին տարածքներ, տվեցին զոհեր, բայց այդպես էլ խելքի չեկան։ Հասկացեք, աշխարհի հզորները, հանուն մեր տիպի երկրների համաշխարհային, միջուկային պատերազմ չեն սկսի և ինչ-որ պահի, ինչպես ԱՄՆ-Գերմանիա-Ռուսաստան գազային համաձայնագրով, «լեզու կգտնեն», իսկ ․․․խեղճ Ուկրաինա։ Հասկացեք, ինչ-որ պահի նորանոր համաձայնություններ կկնքվեն հզորների միջև․․․և մենք կմնանք, առնվազն առանց Արցախի․․․Խելքի եկեք, թե՞ այստեղ խելքի հարց չի, այլ միայն ու միայն անձնական շահի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ