23 07 2021

Ընտրության արդյունքները «քարտ բլանշ» տվեցին Ալիևին՝ իրականացնելու իր ծրագրերը․ Սարգիս Ավետիսյան



Երասխի դեպքերը մեր ընտրությունների հետևանքն են, Ալիևը սպասում էր ընտրությունների արդյունքին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։

«Թշնամին շատ լավ հասկանում էր, որ եթե իշխանության գան այն ուժերը, հատկապես «Հայաստան» դաշինքը, որոնք դեմ են այս ամենին, իրենք չէին համարձավի նման քայլ անել։ Եվ այն ուժերը, որոնք գտնվում են ՀՀ-ում մեկ ժամ առաջ դուրս կգային ՀՀ տարածքից։ Ընտրության արդյունքները «քարտ բլանշ» տվեցին Ալիևին՝ իրականացնելու իր ծրագրերը։ Աիևը սա կշարունակի այնքան, քանի դեռ Փաշինյանն իշխանության է»,- ասաց Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ