21 07 2021

Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման գործընթացը վատ չէ ընթանում. Պեսկով

Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման գործընթացը վատ չէ ընթանում. Պեսկով

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման գործընթացը վատ չէ ընթանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ»,-նշել է նա:

«Այժմ զբաղվում ենք հենց ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ու կյանքի կոչման հարցերով»,- հավելել է Պեսկովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ