ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կարող է տևական գործընթաց դառնալ։ Այս մասին նա ասել է ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ հանդիպմանը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ինչ վերաբերում է հատուկ գործողությանը, ապա, իհարկե, սա կարող է երկար գործընթաց դառնալ: Բայց դուք նշեցիք, որ նոր տարածքներ են հայտնվել, սա այնքան նշանակալի արդյունք է Ռուսաստանի համար, լուրջ հարց է։
«Եվ ի՞նչ "մեղքներս" թաքցնենք: Ազովի ծովը այժմ դարձել է Ռուսաստանի Դաշնության ներքին ծովը: Սրանք լուրջ բաներ են: Դեռևս Պետրոս Առաջինն էր պայքարում Ազովի ծով դուրս գալու համար», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ամենակարևորը այս ամենում մարդիկ են, որոնք ապրում են այս տարածքներում։ «Հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ այդ մարդիկ ցանկանում են լինել Ռուսաստանի կազմում»,- ընդծել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև նշե է, որ Ռուսաստանի Դաշնությունում լրացուցիչ մոբիլիզացիայի մասին խոսելն այժմ իմաստ չունի, դրա կարիքը չկա։
Պուտինի խոսքով ՝ 300 հազար մոբիլիզացվածներից միայն 150 հազարն են գտնվում հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում, որոնցից 77 հազարը՝ մարտական ստորաբաժանումներում են, իսկ մնացածը կատարում են տարածքային պաշտպանության զորքերի գործառույթները կամ լրացուցիչ պատրաստություն են անցնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը