09 07 2021

Ծանր ժամանակշրջան է սպասվում․ ՌԴ նախագահը բացահայտ ակնարկեց, որ ժամանակն է վճարել հաշիվը․ Վիգեն Հակոբյան



Մենք խորհրդարանում ունենք նոր իրավիճակ։ Ունենք իշխանություն, որը չունի սահմանդրական որոշումեր ընդունելու հնարավորություն։ Իշխանությունը չունի այն մեծամասնությունը, որն ուներ երեք տարի առաջ։ Եվ զուգահեռ կա ընդդիմություն, որը հստակ հայտարարել է, որ լինելու է արմատական ընդդիմություն։ Այս մասին Yerevan.Today-ի հարցազրույցի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։

«Այսօրվա ընդդիմադիր դաշտը հատկապես «Հայաստան» դաշինքը ակնհայտ է, որ նաև փողոցը չի թողնելու և պայքարելու է ինչպես խորհրդարանում, այնպես էլ փողոցում»,- նշեց քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով ընդդիմության քաղաքական գլխավոր օրակարգը պետք է մնա խոչընդոտելը այս իշխանության հակապետական գործունեությունը։

Ինչ վերաբերվում է ՍԴ դիմումներին՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ, Վիգեն Հակոբյանը նշեց, որ իր կարծիքով  քաղաքական որոշում է լինելու՝ իրավական փաթեթավորմամբ։

Հարցազրույցը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ