20 07 2021

Կրեմլում ընթանում է Պուտին-Ալիև հանդիպումը

Կրեմլում ընթանում է Պուտին-Ալիև հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու համար, հայտնում է РИА Новости-ն:

«Բնականաբար, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը։ Գիտեմ, որ դուք դրան, իհարկե, մեծ ուշադրություն, նշանակություն եք տալիս։ Եւ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ գտնվում են փոխզիջումային լուծումներ», - ասել է Պուտինը հանդիպման մեկնարկին:

«Դրանք միշտ ամենաբարդն են: Սակայն, եթե մենք ուզում ենք, իսկ մենք բոլորս ուզում ենք կարգավորում, ապա պետք է գնանք այդ ճանապարհով։ Մինչ այս պահը մեզ հաջողվել է դա անել», - հավելել է Պուտինը։

Նշենք, որ Կրեմլում ընթանում է Պուտին-Ալիև հանդիպումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ