Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 17-ին նշանակեց վարչապետի խորհրդական, այսօր էլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Որոշումը դժգոհություն առաջացրեց, քանի որ ապրիլյան պատերազմից հետո Արշակ Կարապետյանն ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից թերացումների համար։
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Արայիկ Հարությունյանը տարօրինակ համարում, որ պատժվելու փոխարեն Արշակ Կարապետյանն անցել է այլ աշխատանքի։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը հղում է անում որոշ տեղեկությունների, թե Արշակ Կարապետյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը կցորդ է։
Թե երբ է արվել տեսագրությունը, չի նշվում, բայց հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնի է նշանակել մարդու, որին դեմ է թիմը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը