20 07 2021

Եթե մենք չկանք, մահացել ենք, ապա ԿԳՄՍՆ-ն վաղուց դիակ է և գարշահոտում է․ Կամերային թատրոնի գլխավոր ռեժիսոր



Փաստարկները, որ դրված են Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի միավորման գործընթացն իրականացնելու համար, ավելի քան անհեթեթ են։ Եթե միավորվենք կլինի ահռելի կոլապս։ Պետական կամերային երաժշտական թատրոնում կայացած ասուլիսում ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամսոն Ստեփանյանը ներկայացնելով իրենց տնօրենի պաշտոնակատար Արամ Թորոսյանի ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի զրույցը։

«Մեզ ասում են՝ համաձայնեք մեր ռաջարկած տարբերակին և դուք կունենք և գումար ներկայացումների համար, և հնարավորությունշրջագայելու համար, և ձեր նախագծերը կֆինանսավորվեն: Սա նման է շատ կոպիտ առուծախի, որը ես չեմ էլ ուզում մեկնաբանել: Սա այնքան բացահայտ ու ծիծաղելի է: Այս ընթացքում թատրոնին ոչ մի օգնություն չի ցուցաբերվել բացարձակապես, մենք ամեն ինչ արել ենք մեր արտաբյուջեի հաշվին՝ սկսած ներկայացումներ նորոգելուց, նոր ներկայացումներ բեմադրելուց, նաև շրջաններ շրջագայելուց: Պետությունից մենք ստանում ենք միայն չոր սուբսիդիա, այսինքն աշխատավարձ և որոշակի տոկոս գազի ու էլեկտրաէներգիայի համար: Եվ այս դեպքում մեզ առաջարկել այդ առատության եղջյուրը, որ մենք կունենանք սա, սա, սա, նման է կաշառքի: Կաշառվեք, որ մենք առաջ տանենք մեր ծրագիրը: Ու հավատացնում եմ ձեզ, որ ոչինչ էլ չենք ստանա, դրանք սուտ խոսքեր են: Ո՞ր դարում եք ապրում, որ նման առաջարկներ եք անում մեզ՝ մի ամբողջ թատրոնի»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ