20 07 2021

Նույնիսկ ՔՊ ընտրողները հասկանում են, որ մեր սահմաններն ի վիճակի չենք պաշտպանել․ Միհրդատ Մադաթյան



Իհարկե թշնամու ակտիվացումը կանխատեսելի էր, և լինելու է շարունակական։ Մի շրջան թշնամու լռությունը կապված էր ընտրություններին Փաշինյանին օգնության հետ։ Նախընտրական շրջանում նման լարվածությունը սահմանին կվնասեր այսօրվա իշխանություններին, որոնք չափազանց ձեռնտու են թշնամու համար։ Փաշինյանը պարտված ղեկավար է, դրա համար իր հետ խոսելն ավելի հեշտ է, քան մեկի հետ, որից արդեն ապացուցվել է՝ ոնց են վախենում Ադրբեջանում, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց հոգեբան, «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանը։

Հոգեբանի խոսքով, սխալ է մեղադրել մարդկանց, ովքեր քվեարկել են ՔՊ-ի օգտին․ «Մեղադրելով այդ մարդկանց այն սեպը, որը Նիկոլ Փաշինյանը խրել է ազգի մեջ, ավելի խորն է խփվում»։

Հոգեբանը նկատեց, որ մենք այժմ ազգովի գտնվում ենք դեպրեսիայի մեջ։

«Եթե մարդը հավատացել է, ընտրել է Փաշինյանին, որովհետև ինքը ունի թախծոտ աչքեր, այսինքն այդ մարդկանց համար ընտրությունը ՀՀ վարչապետի թախծոտ աչքերով է լինում, եկեք՝ ո՞ւմ աչքերը ավելի թախծոտ է, ընտրենք վարչապետ։ Մենք գտնվում ենք անպաշտպան վիճակում և նույնիսկ ՔՊ ընտրողները հասկանում են, որ մենք մեր սահմաններն ի վիճակի չենք պաշտպանելու։ Մեծ վտանգի մեջ է ոչ միայն Երասխը, այլև Սյունիքը և Գեղարքունիքը»։

Հարցազրույցը՝ տեսանյութում։ 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ