Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքները, քաղաքները, գյուղերը,օրենքով ամրագրված է, որ մեր բյուջեի 5 տոկոսի չափով պետք է գումար տրամադրենք սոցիալապես անապահով ընտանիքներին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։
«Այս դեպքում Գորիս համայնքը ընդունել է 773 միլիոն դրամ, հիմա 1 միլիարդ 200 միլիոն է, այսինքն՝ դրա 5 տոկոսը կազմում է մոտ 60 միլիոն դրամ, դա մենք տրամադրում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին։ Քաղաքացիները դիմում են իրենց խնդիրներով, մենք փորձում ենք խնդիրներին լուծում տալ։ Օրենքով նաև ամրագրված է, որ ես յուրաքանչյուր ամիս պետք է այցելեմ բնակավայրեր և մարդկանց խնդիրները լսեմ և այդ գումարով փորձեմ որոշակի օգնություն տրամադրել։ Այդ նույնը եղել է 2017 թվականին, 2007 թվականին, ինձնից առաջ, դա բնականոն աշխատանք է։ Դա անում են ոչ թե լավ գնահատականի համար, այլ դա մեր աշխատանքն է։ Անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելիությունից, դա ուղղակի մեր աշխատանքն է»,- ասաց Առուշ Առուշանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը