ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սահմանին զոհ ունենք։ Ադրբեջանցիները նոր առաջխաղացում են պատրաստում։ Հատկանշական է՝ Տիգրանաշենի հատվածում, որը Նիկոլն ադրբեջանական անկլավ է համարում։ Ի դեպ, աննախադեպ է՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է զոհի մասին, բայց անուն չի նշում, դիվադադար անելով այդ գծում ծառայող բազում զինվորների հարազատներին։
*ԱԳ նախարարի պաշտոնին են պատրաստում Արմեն Գրիգորյանին, որը տարիներ առաջ հակառուսական ցույցերի ակտիվ մասնակից էր, ատամներով պայքարում էր Ազգ-Բանակ գաղափարախոսության դեմ, համարում այն միլիտարիստական, ռազմատենչ։ Պատերազմից հետո խոսում, որ թուրքերն այլեւս թշնամի չեն ու Ազգային Անվտանգության ռազմավարությունը պետք է փոխվի այդ մասով։
* ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատը ներխուժում է Նիկոլի քննադատության եւ ցասումի թիրախում արդեն երկար ժամանակ հայտնված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ու մարդկանց բերման ենթարկում։
* հետապնդումների են ենթարկվում Սյունիքի համայնքապետերը, կարվում են քրեական գործեր, բանտարկվում են շատերը։
* Գորիսում Նիկոլի նշանակած մարզպետի որդին ու նախկին մարզպետի որդին իրար վրա են կրակում քաղաքի կենտրոնում։
* իսկ ճիշտ այս պահին կառավարության ողջ քարոզչական ռեսուրսը հրճվել է, թե Փաշինյանի հանձնարարությունը կատարվել է ու ծանրաձողերը հասել են Հայաստան։
Սա է մեր երկրում իրականության ողջ ողբերգականությունը։ Երբ դադարում է պետությունը գործել ու տիրում է համատարած քաոս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը