12 օրից ավելի է արդեն իշխանություններն ապօրինի կերպով թույլ չեն տալիս խտանյութի արտահանումը, ինչը բերում է որոշ խնդիրների և, բնական է, վնասների, չհասկանալով, որ կանգնում է տարադրամի եկամուտը։ Ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը՝ խոսելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատում իրականացվող ստուգումների մասին:
Հակոբյանը հայտնեց, որ այդ մասով այսօր կոմբինատը հանդես կգա հայտարարությամբ։
«Այս 12 օրվա ընթացքում Հայաստան չի մտել 20 միլիոն դոլար և դա կարող է հանգեցնել երկրում տարադրամի կուրսի տատանմանը»,- ասաց Վահե Հակոբյանը։
Հակոբյանը նաև հայտենց, որ իրավապահ մարմինները երեկ են կոմիբինատի տարածքը լքել.
«Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին, երևի Սև լիճը շփոթել էին կոմբինատի հետ ու երեկ տարածքը լքել են»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը