09 07 2021

Հուսանք, որ սահմանադրական արդարադատությունը կլինի հայ ժողովրդի կողքին. Արծվիկ Մինասյան



Առնվազն այս փուլում չափազանց կարևոր է, որ ՍԴ-ում հնչեն հարցերի պատասխաններ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունե՞ր շարունակելու երկրի կառավարությունը ղեկավարել, միաժամանակ գործադրելու նման ծավալի վարչական ռեսուրսներ, լծակներ եւ իրականացնելու, ըստ էության, պետական ընտրակաշառք: Այս մասին ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: «Հուսանք, որ ՍԴ-ն կկայացնի իրավունքի վրա հենված որոշում, այլ ոչ թե, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, կձգտի արջի հերթական ծառայությունը մատուցել մեր պետականությանը»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ