Ճակատագրի հեգնանքով ինքնիշխանությունից խոսող իշխանությունը Հայաստանը բերեց անինքնիշխանության։ Հայաստանը կորցրեց իր բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մելքոնյանը։
«Կանխատեսվում է, որ մեզ հրամցվելու է պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի, Հայատսնի և Թուրքիայի միջև, բոլոր մնացած սցենարներն արդեն գործարկվել են, այսինքն մեր տարածքների մեծ մասն օկուպացված է, Հայաստանը որպես պետականություն զավթված է։ Այս պարագայում հաջորդ սպառնալիքը դա պայմանագիրն է և պայմանագիրը ինքնին մեծագույն վտանգ է Հայաստանի պետականությանը։ ՌԴ նախագահի խոսքով էլ հնչեց, որ դուք ունեք ժողովրդի վստահությունը, որը ձեզ պետք է գալու ներկայումս լուրջ լուծումներ ընդունելու համար, դա հենց այդ պայմանագրն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա ենթադրում է փոխադարձ սահմանների ճանաչում»,- նշեց թուրքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը