«Այլընտրանք» ՀԿ նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը գրում է․
«ԼՀԿ-ում մի տեսակ խուճապ ա, հանձնարարական են ստացել քպ-ից, որ հարձակվեն «Հայաստան» դաշինքի առաջնորդի վրա...
Ու հերթով նախկին «ընդիմադիր» պատգամավորները մի ապուշ թեզ են առաջ տանում, իբրև Քոչարյանին մանդատը պետք է անձեռմխելիության համար...
Վերջինը էս հիմարությունը արտաբերել է Գորգիսյանը...
Գևորգ ջան, ախր դու կրթված տղա ես, մի հատ կբացատրես Քոչարյանի ինչի՞ն ա պետք անձեռնմխելիությունը, եթե քրեական հետապնդումը դադարեցվել է, ՍԴ- հակասահմանադրական է ճանաչել հոդվածը, իսկ տակի մնացած սիլվայի գործը նույնիսկ ծիծաղալու ա...
Ապեր հիշեցման կարգով՝ դուք նիկոլի ընդիմությունն եք, ոչ թե «Հայաստան» դաշինքի... Ձեր ամեն հարցազրույցով դուք հաստատում եք այն ողջամիտ կասկածը, որ դուք նիկոլի գրպանում եք բնակվում...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը