Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Աշխուժացել են ընտանիքում բռնության թեմաները արհեստական թեժացնող «իրավապաշտպանները»՝ ոգևորված ներկայիս իշխանությունների կողմից Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելու փաստով և, բնականաբար, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հեռանկարով: Դարձյալ հիշեցնեմ՝
- Լանզարոտեի և Ստամբուլյան կոնվենցիաները բացարձակապես կապ չունեն ընտանիքում բռնության կանխարգելման հետ, դրանց բուն նպատակը երեխաների անաղարտ հոգին նպատակասլաց պղտորելն ու համասեռամոլներին ընտանիք կազմելու և երեխաներ որդեգրելու թվացյալ, տարրական քաղաքակրթության հետ աղերսներ չունեցող իրավունքների, ինչպես նաև Երկրի ազգային ու հոգևոր արժեքները նրբորեն ոչնչացնելու համար պայքարն է, ինչը պետության հիմքերի և անվտանգության ավերման զորեղ միջոց է: Մենք դրա դաժան հետևանքնեի ականատեսն ենք: Ներկայիս օրենսդրությունը լիարժեք հնարավորություն է ընձեռում պատժելու իր կնոջ կամ երեխայի վրա ձեռք բարձրացրած ցանկացած մեկին, և եթե չեն պատժվում, պարզեք ինչո՞ւ, ոչ թե թողեք շարունակեն իրենց բռնությունները, իսկ այդ ընթացքում դուք մեզ համասեռամոլների «դառը կյանքից» լոլոներ պատմեք: Մեր Երկրում պետք է գործի օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, ուստի համասեռամոլ լինելը կամ դրանց «անշահախնդիր» պաշտպանելը չպետք է ընկալվի, իբրև արտոնյալ դասի ցուցիչ:
Պատերազմի ընթացքում և հետպտերազմյան խայտառակ փուլում քարոզիչնեը մի պահ դադար էին առել, հիմա իրենց թվում է, թե եկել է բաղձալի պահը, սակայն չարաչար սխալվում են, չենք թողնի, ինչքան էլ շատ լինեն թուրքական ծրագրով ուղղորդված ճնշումները: Առանց այդ էլ հաջողվել է աղտոտել դպրոցական ծրագրերը: Ի դեպ, տեղյա՞կ եք, որ Թուրքիան չեղարկեց Ստամբուլյան կոնվենցիան:
Հ.Գ. Այն դատարկաբանությունները, թե իբր «ստամբուլյան» բառն է մեզ մոտ ասոցիացիաներ առաջացնում, կամ դեռ քարանձավային մտածումների մակարդակն է իշխում, նկատեմ, որ գոնե կրթության ու մտածումնեի որակի մասին թող խոսեն բարոյական իրավունք ունեցողները, առայժմ՝ այսքանը ….
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը