06 07 2021

Պետք է Ադրբեջանին թույլ չտալ գերիների վերադարձի հարցը կապել այլ հարցերի հետ և քաղաքականացնել․ ՄԻՊ



Ադրբեջանի նպատակը հայ ռազմագերիների հարցը քաղաքական սակարկությունների առարկա դարձնելն է և դրա վկայությունը Բավքում ընթացող արհեստածին դատավարություններ են։ Այս մասին առցանց քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանի իշխաննություններն այս պահին ամեն ինչ անում են այդ գործընթացները, դատավարությունը որևէ կերպ լեգիտիմացնելու համար, և հայկական կողմը պետք է համապատասխան կերպով արձագանքի»,-ասաց Թաթոյանը։

Արման Թաթոյանի կարծիքով պետք է Ադրբեջանին թույլ չտալ գերիների վերադարձի հարցը կապել այլ հարցերի հետ և քաղաքականացնել։

«Եթե նույնիսկ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գերիների վերաբերյալ դրույթ չլիներ, ապա միևնույնն է՝ նրանք պետք է վերադարձվեին, քանի որ դրանք միջազգային իրավունքով լուծված հարցեր են»,-նշեց ՄԻՊ-ը նշելով, որ կառավարությունը չպետք է մոռանա աշխատել նաև միջազգային այլ ատյանների ուղղությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ