05 07 2021

Փաշինյանը Ալիևի հետ զբաղվել է մարդավաճառությամբ՝ թրաֆիքինգով․ Էդգար Ղազարյան



Իրականում տեղի է ունեցել 2 հանցագործություն,  առաջինը՝  ՔՕ-ով հստակ ամրագրված պետական դավաճանությունն է, որն իրականացրել է Նիկոլ Փաշինյանը։ Մյուս մեղավորը՝ Ադրբեջանի ղեկավարությունն է, որը զբաղվել է մարդավաճառությամբ՝ թրաֆիքինգով։ Խոսելով գերիների նոր խմբի վերադարձի դիմաց՝ թշնամուն ականապատ տարածքների քարտեզ տալու մասին, նման կարծիք հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Ղազարյանի խոսքով, արվածը  պետական դավաճանություն է, քանի որ թշնամական երկրին պաշտոնապես փոխանցվել են պետական հույժ գաղտնի, ռազմական բնույթի տեղեկություններ։

«Այդ մարդկանց վերադարձը ուղղակի քողարկող ֆոնն է։ Իրականում տեղի է ունենում հայկական կողմից հույժ կարևոր և Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող տեղեկությունների փոխանցումը թշնամուն, և այդ հանցանքը քողարկելու համար մի քանի մարդ են բերում Հայաստան։ Եթե Ադրբեջանին այդ տարածքների քարտեզները հասանելի չլինեն, Ադրբեջանը դրանք չի կարող օգտագործել»,- նշեց բանախոսը։  

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ