01 07 2021

Իշխանությունների համար նոյեմբերի 9-ով Արցախի դուռը փակվել է. Սոֆյա Հովսեփյան



Արցախի դե օկուպացիայի կարևորագույն կետերով հարցն ուղղակիորեն անտեսվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն՝ անդրադառնալով իր, Թագուհի Թովմասյանի առաջ քաշած Արցախի վերաբերյալ հայտարարության նախագիծը 7-րդ գումարման ԱԺ-ի կողմից չընդունելու հարցին:

«Հանձնաժողովը դրական եզարակցություն էր տվել և վերջին քառօրյայի ժամանակ հայտարարությունը պետք է քննարկվեր, բայց քանի որ քառօրյան չկայացավ, արտահերթի օրակարգում ընդգրկելու համար, դիմել եմ «Իմ քայլը» խմբակցությանը և համապատասխան հանձնաժողովին, սակայն պատասխան դեռ չեմ ստացել»,-նշեց Հովսեփյանը:

Նրա խոսքով հերթական անգամ անտեսում են Արցախի կարգավիճակի հարցը։

Հովսեփյանը՝ նշելով, որ 8-րդ գումարման ԱԺ-ից ևս հույս չունի: Նրա հույսն ընդդիմադիր ուժերն են, որ նաև օրենքի նախաձեռնությամբ հանդես կգան:

«Արցախի դուռը նոյմեբերի 9-ով փակվել է, թերևս ավեի վաղ էր փակվել, նոյեմբերի 9-ը վերջնակետը դրեց: Մի ամբողջ ֆրակցիա, որը պետք է անցնի 8-րդ գումարման ԱԺ, իր վերաբերմունքը հայտնեց»,- նկատեց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ