01 07 2021

Ինչո՞ւ Հադրութի Հին Թաղերը և Խծաբերդ գյուղերն անցան թշնամուն․ Արտակ Բեգլարյանի մեկնաբանությունը



Ինչո՞ւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցան ադրբեջանական վերահսկողությանը։ Այս մասին ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Սա հետպատերազմյան Արցախի ամենացավոտ հարցերից մեկն է, ես էլ բավական շատ հարցեր ունեմ, թե ինչու այդպես եղավ։ Եվ որոշ դեպքերում ես այդ հարցերի պատասխանները չունեմ։ Կա տեսակետ, որ դա պայմանավորված էր նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա ձևավորված և ստորագրված քարտեզներով։ Եվ այդ քարտեզներով նախատեսված չէր նաև Խծաբերդի ու Հին Թաղերի առկայությունը մեր տարածքում։ Բայց ես չեմ կարող ասել՝ արդյոք այդպես է, թե ոչ։ Պետք է պատկան մարմիններն ու պաշտոնատար անձինք, ովքեր ընդգրկված են եղել բանակցություններում, իրենք պատասխան տան»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ