Ես չեմ կարող ու չեմ էլ ուզում բացատրել իշխող ուժի ցուցանիշի այս կտրուկ տարբերությունը
Հունիսի 18-ին հրապարակված հարցումների պատկերը ձևավորվել է հունիսի 14-15-ի հարցումներով։ Այս մասին Այսօր կայկացած մամուլի ասուլիսին ասաց «GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացնելով հետընտրական հետազոտությունների արդյունքները։
«Ես չեմ կարող ու չեմ էլ ուզում բացատրել իշխող ուժի ցուցանիշի այս կտրուկ տարբերությունը։ Մենք տվել ենք ցուցանիշ 28․7 տոկոս «Հայաստան» դաշինքին, իրենք արձանագրել են 21․09 տոկոս, այսինքն 7․5 տոկոսով ցածր ցուցանիշ, նույն պատկերը «Պատիվ ունեմ» դաշինքի մոտ է։ Մեր բացատրությունը հետևյալն է․ վերջին շրջանում տեղի ունցան ակտիվ գործողություններ ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից, ԲՀԿ-ի, «Պատիվ ունեմ»-ի և «Հայաստան» դաշինքի որոշ ակտիվիստներ ձերբակալվեցին, որոնք ձայն կբերեին։ Այս տարբերությունը բացատրելի է։ Մնացած տոկոսների մասով մեզ մոտ բացատրություն չկա, մենք խնդիր չունենք բացատրելու ինչպես է իշխող ուժը գրանցել այս ցուցանիշը»,- ասաց Նավասարդյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը