26 06 2021

Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի. Ալիև

Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի. Ալիև

Հայաստանը միակ ճանապարհ ունի՝ նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից և ընդհանուր առմամբ, չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, և ղարաբաղյան հակամարտություն հասկացությունը չկա»:

«ԼՂ հակամարտությունը կարգավորվել է, Հայաստանը պետք է ընդունի դա և աշխատի մեզ հետ սահմանների որոշման ուղղությամբ»,- ասել է նա:


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ