25 06 2021

Կհագնենք սպիտակ խալաթներն ու կալեկոծենք փողոցները․ բժիշկները պահանջում են ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին



Բժիշկները դատախազության մոտ բողոքի ակցիա էին անում՝ պահանջելով պրոֆեսոր Արմեն Չարչյանին ազատ արձակել։

Բաց նամակով բժշկական հանրությունը՝ շուրջ 539 բժիշկներ դիմել են հանրությանը, իրավապահ համակարգինին, իշխանություններին․

«Մենք երաշխավորում ենք, որ քրեաիրավական ձեր վախերը չեն դառնալու իրականությունը, պրոֆեսորը իրավապահ մարմինների առաջին իսկ պահանջով ներկայանալու է։ Վերացրեք կալանքը։նպաստե՛ք կալանքը վերացնելուն, պատմությունը ձեզ բարի խոսքերով կհիշի: Խնդրում, հորդորում, պահանջում ենք՝ վերացրե՛ք կալանքը, թող պրոֆեսորի հոգին հանդարտվի: Հետևաբար, նրա մարմինը ևս կբուժվի: Թող պրոֆեսորին ընտրած հիվանդը նրա մատներով ու նշտարով ամոքվի»,- ասվում է նամակում, որտեղ նաւ զգուշացնում են, որ հակառակ դեպքում իրենք դարձյալ կհագնեն սպիտակ խալաթներն ու «ալեկոծեն փողոցները»: «Հետո երևի շատանանք, շատանանք…»,- նշված է բժիշկների՝ դատախազին հանձնած նամակում:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ