Հայաստանի Հանրապետությունը կմտնի պատմության մեջ որպես մի երկիր, որտեղ, ունենալով նման անվանի բժիշկ, ումով կարելի է հպարտանալ, իշխանությունների պատվերով կալանավորում են այդ մարդկանց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից Արմեն Չարչյանի խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության բավարարմանը։
«Արմեն Չարչյանը 2 օր է՝ ազատության մեջ էր, ուներ բոլոր հնարավորությունները գործին խոչընդոտելու, վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու, բայց չարեց։ Սա աբսուրդ է և պատահական չէ, որ վերջին մի քանի ամսում աբսուրդների հեղինակ է դատավոր Արմինե Մելիքսեթյանը, դատավոր, որը դատավորի կարգավիճակի հետ առնչություն չունի»։
Վարդևանյանը հիշեցրեց, որ նույն դատավորն էր պնդում, որ «Գագիկ Սողոմոնյան» կեղծ օգտատերը Արա Սաղաթելյանն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը