Մենք տեսանք, որ նախկինները վերադարձան, այսօր ՀՀ իշխանության գոնե խորհրդարանական մակարդակում Փաշինյանի ներկայացրած այդքան վատ նախկինները խորհրդարանում են, եթե երկու խմբակցությունը գումարենք դա մոտավոր երեսուն տոկոս է։ Սա նշանակում է, որ փաստացի հանրության որոշակի հատված այդքան էլ ատելությամբ չի վերաբերվում նախկիններին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նաիրի Հոխիկյանը։
«Այս խորհրդարանը երկար կյանք չի ունենա, վստահ եմ։ Փաշինյանը չունի ձայների 2/3-րդ-ը։ Եթե նախկինում մտածում էինք կուլիսներում հնարավոր է համագործակցեն իշխանության հետ, ապա այս խորհրդարանում ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը չեն համագործակցի։ Սա բերելու է ներքաղաքական ճգնաժամի։ Մաքսիմում երկու տարի անց լինելու են ընտրություններ»,- ասաց Հոխիկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը