22 06 2021

Մեր պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու. Ռոբերտ Քոչարյան



Մեր դաշինքը այս երեք տարվա ընթքացքում ներկա չի եղել խորհրդարանում, բայց դաշնակցությունը ունի երկարատև խորհրդարանական փորձ։ Մենք կմշակենք մեր ռազմավարությունը և կներկայացնենք հանրությանը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյան:

«Բայց մեկ բան կարող եմ ասել, որ մեր պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու և խորհրդարանական լծակները հնարավորություն են տալու շատ ավելի խորանալ։ Առաջինը համար մեկ ամբիոնն է, որը հնարավորություն է տալու վեր հանել և շատ ավելի մեծ հնարավորություններով վեր հանել ներկա խնդիրները։ Դուք կտեսնեք, թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների մեջ է խրված այս իշխանությունը գնումների ոլորտում և այլ ոլորտներում: Մենք լրացուցիչ լծակներ ենք ստանալու քաղաքական պայքարի համար։

«Նրանք 2018 թվին ունեցել են հնարավորություն սիրո, համերաշխության լոզունգի տակ միավորել ժողովրդին և այլ ուղղությամբ տանել Հայաստանը, բայց իրենք չարությունից ելնելով, չկարողացան չարությունից ազատվել և երկիրը տարան լրիվ այլ ուղղությամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ